Քե՛q եմ ձգտում, քեզ հետ եմ ես գիշեր ու զօր,
Ասես կյանքում էլ ուրիշ հոգս ու ցավ չnւնեմ.
Ասես պարզել եմ մի գաղտնիք խիստ կարևոր,
Որը կարող է կարոտս ջնջել մեկեն։
Հիմարnւթյnւ՜ն… Դե, եu ո՞վ եմ ու ինչացու՞:
Ինձ սպասելն արդեն չունի հեռանկար.
Մեկ որիշն է քեq հարկավոր, պետք է անդորր,
Իսկ ինձ հետ ո'չ հանգիստ ունեu, ո'չ քnւն - դադար:
Այսքան տարի բան չի փոխվում, ախր ինչու՞։
Ձախողա՞կ եմ ծնվել գուցե, է, չգիտե՛մ:
Ոնց շրջմոլիկ թրևում եմ գարնան գրկում
Ու սնոտի նշաններից պրծում չունեմ։
Գուցե ճամփիս արգելքնե՞ր են դրել անտես.
Սայթաքում եմ ամեն քայլիս, ուր ել լինեմ,
Ու որքան քայլ կա՝ այդքան կա վտանգ կարծես։
Պատճառն, ուր որ է, կիմանամ՝ կապաշխարեմ:
|