Մշուշի մեջ փակված որքա՜ն հրաշքներ կան.
Չես հասնի, չես տեսնի ու չես կարող վերցնել:
Երկու փորձ եղել է, էլի է պետք, սակայն.
Երրորդությունն է միշտ Տերը գերադասել:
Անգիր սովորիր, հիշիր ողջ կյանքում,
Ոնց մոգական խոսք կրկնիր անվերջ.
«Մի՛ կորցրու դու քո հավատը մուժում,
Եվ քե՛զ մի՛ կորցրու դու մշուշի մեջ»:
Կար ժամանակ՝ հազա՜ր փորձանք էր մեզ տիրել:
Շատերին թաքցրեց մշուշը ոսոխից։
Սակայն հիմա, մշու՛շ, հարկավո՛ր չեu ղnւ էլ,
Հերի՛ք է ողջ տայգան փակես դnւ մեզանից:
Անգիր սովորիր, հիշիր ողջ կյանքում,
Ոնց մոգական խոսք՝ կրկնիր անվերջ.
«Մի՛ կորցրու դու քո հավատը մաժում,
Եվ քե՛զ մի՛ կորցրու դա մշուշի մեջ»:
Պարուրել լռությամբ, առեղծվածով մի հին՝
Բնությունը ինքն է ամեն ինչ կախարդել։
Թե՛ սպիտակ ոսկին, թե՛ ամբողջ սև ոսկին
Լոկ մշուշն է հսկում՝ պահակն այդ ալեհեր:
Սիայն դու սերտիր, հիշիր ողջ կյանքում ,
Ոնց մոգական խոսք կրկնիր անվերջ.
«Մի՛ կորցրու դու քո հավատը մուժում,
Եվ քե՛զ մի կորցրու դու մշուշի մեջ»:
Ուրեմն ի՞նչ, ոչի՞նչ է մարդը մշուշի դեմ.
Դուրս է գալիս՝ չարժե՞ անգամ նոր փորձ անել։
Բայց չէ՞ որ մարդկային մեր ջերմության հանդեպ
Նույնիսկ մառախուղը համբարձվում է վերև։
Ոնց պետքն Է uերտի՛ր, հիշի՛ր ողջ կյանքում.
Ինչպես կախարդանք՝ կրկնիր անվերջ.
«Մի՛ կորցրու դու քո հավատը մուժում
Եվ քե՛q մի՛ կորցրու դnւ մշուշի մեջ».
|