Մեկը երկար-բարակ ապացուցում էր ինձ՝
Թե կիթառն հնացել, դարն ապրել է արդեն,
Եվ նրա փոխարեն էլեկտրասարքեր՝
Սղոց ու երգեհոն պիտի միայն հնչեն։
Բայց չի ուզում դարձյալ
Կիթառը համրանալ,
երգում է նա կրկին լուսնյակ գիշերներով,
Ինչպես պատանության հեռու իմ օրերում
Արծաթե իր զնգուն,
Յոթ հրաշք լարերով։
Լսում էի՝ երեկ երգում էր մեկն այգում,
Եվ ձայնը վստահ էր, գեղեցիկ ու թովիչ։
Բայց ինձ թվաց, թե էլ այնպես չի զրնգում,
Հոգնել է կիթառը լոթի եղանակից։
Եվ սակայն դարձյալ
Չի՛ ուզում համրանալ.
Երգում է կիթառը լուսնյակ գիշերներով,
Ինչպես պատանության հեռու իմ օրերում՝
Արծաթե իր զնգուն,
Յոթ հրաշք լարերով:
էլեկտրասղոցն, ինչ խոսք, իմ բանը չի,
Ուրիշները կգան՝ իրենց երգով ուրիշ:
Բայց մենք կիթառիս հետ, կարծում եմ, չենք գտնի
վաստակած և սակայն անցանկալի հանգիստ։
Չի կամենում դարձյալ
Կիթառը համրանալ,
Երգում է նա էլի լուսնյակ գիշերներով.
Ինչպես պատանության հեռու իմ օրերում՝
Արծաթե իր զնգուն,
Յոթ հրաշք լարերով:
|