Իր մոմերն է իմ դեմ երեկոն միշտ վառում,
Ու քո դեմքը չքնաղ պարուրվում է ծխով...
Բայց համաձայն չեմ ես, թե օրերը բուժում,
Ամեն ինչ ծածկում են մոոացման նուրբ քողով։
Չեմ ազատվի հիմա թափուր այս անդորրից.
Չէ՞ որ այն, ինչ իմ մեջ կար մի տարի առաջ,
Ինքն էլ այդ չզգալով՝ խլեց նա ինձանից,
Տարավ նավահանգիստ ու հետո՝ շոգենավ։
Իր մոմերն է իմ դեմ երեկոն միշտ վառում,
Էւ քո դեմքը չքնաղ պարուրվում է ծխով...
Բայց համաձայն չեմ ես, թե օրերը բուժում,
Ամեն ինչ ծածկում են մոոացման նուրբ քողով։
Ամայի է հոգիս՝ անշունչ մի անապատ,
էլ ինչո՞ւ եք կանգնել դատարկ հոգուս վրա։
Սարդոստայն է այնտեղ, երգեր են լոկ ծվատ,
Մնացյալն, ինչ որ կար, նա հավաքեց տարավ։
Իր մոմերն է իմ դեմ երեկոն միշտ վառում,
Ու քո դեմքը չքնաղ պարուրվում է ծխով...
Բայց համաձայն չեմ ես, թե օրերը բուժում,
Ամեն ինչ ծածկում են մոոացման նուրբ քողով։
Ուղի չունի արդեն իմ մեջ ոչ մի ձգտում.
Քրքրեցեք հոգիս ու կգտնեք միայն
Երկու կիսաֆրազ ու դիալոգ երկու,
Մնացյալ ամեն ինչ Փարիզն է, Ֆրանսիան։
Ւր մոմերն է իմ դեմ երեկոն միշտ վառում,
Ու քո դեմքը չքնաղ պարուրվում է ծխով,
Բայց չե՛մ ընդանում ես՝ օրերը չեն բnւժnւմ,
Ու ժամանակը լոկ հոգինե՛ր է խեղում՝
Ամեն ինչ ծածկելով մոռացման մութ քողով:
|