Տիեզերք չէ՛-հողի շերտեր են ինձնից վեր։
Այստեղ՝ հանքում թեթև օրեր չեն հանդիպում։
Մենք էլ, սակայն, վերերկրային, բայց և անչափ
Երկրային մի արհեստի ենք տիրապետում։
Եվ այդ ինչո՞վ ամեն մեկս մի կախարդ չենք,
Դժոխքից ողջ ածուխն ահա նետում ենք վեր։
Վառելիքը սատանեքից մենք կխլենք,
Ու չեն կարող էլ կաթսաները եռացնել:
Պայթեցված է, Բեռնավորված՝ տեղը տեղին,
Սև, հուսալի. ընտիր ոսկին։
Փոշում կորած՝ մենք էլ նման ենք չարքերի,
Բայց դեռ ոչ մի գնացք դատարկ չենք ուղարկել։
Քրքրում ենք արգանդն անվերջ մենք մայր Հողի,
Սակայն դրսում տաք, հուսալի է առավել։
Վագոնիկներն ահա, հոգի ցնծացնելով,
Սլանում են ոնց ֆիլմերում արկածային։
Ու զգում ենք մենք սեփական ձեոնափերով
Ինչ ասել է. «Դու ածու՛խ ես տալիս երկրին»:
Պայթեցված է, Բեռնավորված՝ տեղը տեղին,
Սև, հուսալի. ընտիր ոսկին։
Ձագարներով քանդոտված քո դաշտերն անծիր
Չմոռանաս և ետ նայիր ատելավառ,
Այսօր, սակայն, ով օրհնյալ հո՛ղ, դnւ մեզ ներիր,
Որ քո ընդերքն ենք փորփրում այսպես համառ։
Մի վախենա դու խավարի մեջ մոլորվել
Կամ շնչահեղձ լինել վոշուց-հո մենակ չես։
Առաջանանք ու խորանանք։ Եվ թերթերում կհայտնվենք,
Մենք ինքներս ենք լաբիրինթոսը այս փորել։
Պայթեցված է, Բեռնավորված՝ տեղը տեղին,
Սև, հուսալի, ընտիր ոսկին:
|