Օրենքից դուրս է այu գիշերը հնձ համար։
Գրում եմ. qիշերnվ թեմաներ միշտ էլ կան,
Ւնձ մոտ եմ քաշում ես հեռախnuն ու դարձյալ
Զրո յոթ հավաքում՝ համարն իմ մշտական։
«Ընկերուհի՛, բարև՛։ Բաշխեք ձեր անունն ինձ։
Տոմա՛, շատ վաղուց եմ uպասում եu արդեն…
Նա տանն է, վuտահ եմ, կրկնեք դnւք նnրից -
Ահա և վերցրեց։ Սիրելի՜ս, այդ ե՛u եմ»:
Oրենքից դուրu է, այu qիշերը ինձ համար։
Չե՛մ քնnւմ։ «Շո՛ւտ արեք» - անվերջ նույնն եմ qnչում:
Ւնչո՞ւ են, ախր, թանկ, սիրելի իմ մարդկանց
Ւնձ այսպեu՝ կտրոնով ու վարձով մատուցում։
«Ընկերnւհի, լսե՛ք։ Ո՞նց ձեզ բացատրեմ։
Չեմ կարող համբերել, ես ինձ կորցրել եմ.
Թո՛ղ կորչեն գծերն այդ, ես վա՛ղն իսկ կթռչեմ։
Բայց ահա միացավ։ Սիրելի՜ս, այդ ե՛ս եմ»
Հեոախոսը իմ դեմ՝ ասես սրբանկար,
Հեոախոսացանկը՝ աղոթագիրք հիմա,
Մադոննա դարձավ այն աղջիկը ինձ համար՝
Տարածությունն արագ կրճատելով մի պահ։
«Ընկերուհի՛, իմ լա՜վ, դեռ մի՛, մի՜ անջատեք։
Դուք՝ բարի հրեշտակ, խորանում մնացեք։
Գլխավորը դեռ նոր, նո՜ր պիտի ես ասեմ։
Ահա և միացավ։ Սիրելիս՜, այդ ե՛ս եմ»:
Ի՞նչ, էլի գծե՞րն են ինչ-որ տեղ վնասվել։
Ռելե՞ն Է նորից փչացել իմ բախտից։
Է՜, թքա՛ծ, կսպասե՛մ, վաղուց եմ վարժվել
Երեկոս շարունակ սկսել զրոյից։
«Զրո յոթ», բարև ձեզ։ Այո՛, ես եմ Էլի։
Չէ՛, չարժե էլ արդեն, միացրեք Մագադան։
Ես ձեզ չեմ խոստանում, թե նորից չեմ զանգի -
Իմ անբախտ ընկերոջ հետ խոսեմ այս անգամ…»
Օրենքից դուրս է այս գիշերը ինձ համար,
Քնելու համար չեն էլ գիշերները իմ:
Իսկ եթե քնեմ, ինձ հյուր կգա մադոննան,
Որն ո՞ւմ, լավ չգիտեմ, բայց, դե, շա՜տ է նման։
«Ընկերուհի՛, իմ լա՜վ։ Տոմա՛, ես եմ նորից։
Չեմ կարող համբերել, խենթանում եմ արդեն…
Այո՛, ինձ են ուզում... Դե, իհարկե, տա՛նն եմ»:
«Միացնում եմ, խոսե՛ք…» «Սիրելի՜ս, այդ ե՛ս եմ»:
|