Սրտերի տրոփ չի լսվում այսօր,
Այն պուրակներին միայն կսազեր։
Կրծքովս մահու արճիճ որսալով՝
Ես ընկնում, սակայն հասցնում եմ խորհել.
«Հեռանում եմ ես, nւրի՛շը կգա,
Այս անգամ գուցե մարտից չեմ ելնի։
Մենք չհասցրինք ետ նայել մի պահ,
Իսկ որդիները գնում են մարտի»:
Ա՚հա մեկն անհույս դnւրս նետվեց դիրքից.
«Մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղե՛ղ»: ՚
Ւuկ ես ելել եմ իմ խրամատից, ՚
Որ կանխեմ գալիք ամեն մի հեղեղ։
Աչ քերս դանդաղ կփակվեն հիմա,
Ու հողն ինձ ամուր, ամուր կգրկի։
Մենք չհասցրինք ետ նայել մի պահ,
Իսկ որդիները գնում են մարտի։
Ո՞վ իմ փոխարեն գրոհ կգնա,
Ո՞վ այն բաղձալի կամուրջին կհասնի։
Հանկարծ ցանկացա. «Թող լինի հենց սա՛,
Ում հագին ոչինչ իր վրայով չի»:
Ես հասցնում եմ ժպտալ ակամա.
Տեսնում եմ՝ ով է ետևից qալիu:
Մենք չhասցրինք ետ նայել մի պահ,
Իսկ որդիները qնում են մարտի.
Որոտների մեջ սրտերն համրացան,
Իսկ իմը ներսից թակում է nւժգին՝
Որ վերջն իմ բնավ վերջ չէ՛ իuկական,
Վերջն իմ սկի՛զբն է նոր ինչ-որ մեկի:
Աչքերս դանդադ կփակվեն հիմա,
Գնում եմ, իմ տեղ ուրիշն է հերթի:
Մենք չհասցրինք ետ նայել մի պահ,
Ւuկ nրդիները qնnւմ են մարտի.
|