Այս ի՞նչ խորթություն է, կարծես բան չի փnխվել,
Նnւյն կապույտն է մաղվում երկնքից,
Նույն անտառն ու ջուրը, նույն հողն է շուրջը մեր,
Լոկ նա չվերադարձավ մարտից։
Արդեն չեմ հասկանա՝ անվերջ մեր վեճերում
Ո՞վ էր ճիշտ ու արդար մեզնից,
Միայն հիմա եմ ես նրա պակասն զգում,
Երբ չվերադարձավ նա մարտից։
Մերթ լռում անառիթ, մերթ անփույթ երգում էր,
Խոսում էր միշտ ուրիշ բաներից,
Արևի հետ զարթնում, չէր թողնում ինձ քնել,
Իսկ երեկ չդարձավ նա մարտից։
Որ դատարկ է հոգիս, չխոսեմ այդ մասին,
Անբաժան էինք մենք իրարից։
Ասես մարեց մեկեն իմ խարույկը քամին,
Երբ չվերադարձավ նա մարտից։
Ասես գերությունից դուրս պրծավ գարունը։
Ակամա ձայն տվի ես մեկից .
- Ծխելի՛ք թող, եղբա՛յր, - պատասխանն անդորրն էր,
Հենց երեկ ետ չեկավ նա մարտից:
Մեր մեռյալները մեզ չեն թողնի փnրձանքnւմ,
Ժամապահնե՛ր են զոհերը մեր։
Ոնց ջրում, երկինքն է ցոլանում անտառում,
Ու լազուր են ծառերը հագել։
Եվ՛ գետնատանն էր մեր տեղը միշտ ընդհանուր,
Եվ՛ օրն էր հյուսվում նո՛ւյն ժամերից։
Հիմա մեկի՛նն է լոկ։ Բայց այնպես է թվում,
Թե ե՛ս չեմ վերադարձել մարտից:
|