Միխայիլ Խերգիանիի հիշատակին
Հայացքդ հեռու գագաթին պահած՝
Սառցե կածանով դու ելնում ես վեր,
Ամպեր են շնչում լեռները քնած
Ու արտաշնչում պաղ ձյունահյուuքեր:
Բայց աչք չեն կտրում նրանք քեqանից,
Զգուշացնում են կարծես քայլ առ քայլ՝
Բաց երախներով ժայռածերպերի,
Քարահոսքերով՝ անդnւնդներն ի վար:
Լեռներն զգում են շnւնչը աղետի,
Կիրճերում մթին ծուխն է թանձրանում։
Դու պայթյունները փլուզումներց
Այն ժամանակ դեռ չէիր տարբերում։
Եթե կանչ էիր նետում օգնության,
ժայռերն էին քեզ զիլ արձագանքում։
Եվ քամին, ինչպես մի ազդանշան,
Այն տարածում էր քարանձավներում։
Ու՝ երբ թեժ մարտ Էր լեռնանցքի համար,
Որպեսզի մնաս թշնամուն անտես,
Դու ծածկում էիր կրծքով ամեն քար,
Իրենք՝ ժայռերը ձգվում էին քեզ:
Խելոքն, ասում են, լեռներ չի գնում,
Դու ելար, սակայն, սուտն այդ հերքեցի՛ր։
Եվ քարը փափկում, սառույցը հալվում,
Մուժն էր ոտքերիդ փարվում քնքշագին։
Իսկ թե կատարի ձյուներին հանգչես,
Ինչպես թանկ շիրմին իր մերձավորի՝
Կխոնարհվի ողջ լեռնապարը քեզ՝
Ամենավսեմ կոթողն աշխարհի:
|