Այս երեկոն կհիշեմ ու հոգուս մեջ կպահեմ,
Ոչ թե ինչ-որ հանդիպում և կամ սեղան տոնական.
Երթավարը գլխավոր այսօր ես ի՛նքս եմ արդեն
Եվ սլաքներն այսուհետ կփոփոխեմ ե՛ս միայն։
Թող գնացքներս անգամ ես անապատ աղարկեմ,
Աւվազուտներն են ուր լոկ արևի տակ շիկանում, -
Նրանք երբեք այնտեղից դատարկ չեն գա, ես գիտեմ,
Քանի դեռ չի թառամել օազիսը իմ ծաղկուն։
Անցա գծերն իմ բաժին ու՝ դեռ մի բան էլ| ավել|:
Ու դրոշակր ձեռքիս՝ կանգնել, հիշում եմ՝ ինչպես
Ետ - ետ էին սլանամ կողքովս գյուղ-քաղաքներ,
Եվ գետեր ու կամուրջներ, որ կրակի տվի ես։
Անապատ եմ ուղարկում, ես շարժակազմս հիմա,
Ավազուտներն են ուր լոկ արևի տակ շիկանամ, -
Գնացքներն իմ այնտեղից երբեք դատարկ չեն դաոնա,
Քանի դեռ չի թաոամել| օազիսը իմ ծաղկուն։
Աոանց ինձ կսլանան նրանք արդեն աշխարհով,
Ձեռքերս չեմ կոտրատում, չեմ հեկեկում ու ճչամ։
Ու վզիս չեն փաթաթի ոչ մի անկոչ ուղևոր,
Ում ցանկանամ, նրա՛ն եմ իմ գնացքը ես կանչում:
Եվ այսպես, ես գնացքն իմ ուղարկեցի անապատ,
Ավազուտներն են ուր լոկ արևի տակ շիկանում,֊
Բեռնավորված ետ կգան իմ վագոնները հաստատ,
Քանի դեո չի թաոամել| օազիսը այն ծաղկուն։
Սառցաշերտեր են հալվել, կիլոմետրեր, տարիներ,
Եվ դարձել է աոաջին իմ գնացքը արդեն տnւն։
Ճիշտ է, նա ինձ չի բերել այնտեղից թանկ ապարներ,
Վերադարձե՜լ է սակայն, - ռելսերն են զրնգում։
Արի դադար տանք մի քիչ, nւ դnւ մի քիչ հովացիր,
Տեսնում եմ ՝գետ ու առու չեն հանդիպել քո ճամփին։
Քեզ հետ այդ ե՛ս չհասա անապատները անծիր,
Եվ օազիսն իմ ընդմիշտ ավազները թաղեցին:
|