Ամենաանմեղ խաղի մեջ անգամ
Դու ոչ մոլուցքի, ո՛չ թախծի տրվիր, ՚
Մի՛ թող աչք գցեն խաղաքարտերիդ,
ժամանակից շուտ մեծ թուղթ մի՛ գցիր։
Կողմնակի բոլոր ձայներն անջատի՛ր,
Նայիր՛ հայացքը չտանի ներքև,
Սփռոցին նա միշտ ձեռքերը պահի,
Չկարողանա «տազը» խարդախել։
Փողի ետևից երբեք մի՛ գնա,
Թե պարտությունը քեզ մեկեն կոտրի -
Պաշկինյան հայտնի պատմության նման
Կմնաս՛ ձեռքիդ աղջիկն ագռավի։
Իսկ թե դա բախտի ընտրյալը չԵս,
Միավորներդ խաղարկիր ու վե՛րջ։
«Դե՛, խաբեբանե՜ր, թղթերը բացեք» -
Գոչիր ա գնա՛ ներսուզված քո մեջ:
|