Սահմանից ետ էինք պտտում երկիրը մենք
(Ի սկզբանե գործն այսպես առաջ գնաց),
Սակայն նրան նորից իր տեղը գլորեց
Մեր կոմբատը՛ ոտքը ՈՒրալին պինդ հենած։
Ի վերջո, մեզ հարձակվելու նշան տրվեց՝
Թիզ աո թիզ ետ նվաճելու հողերը մեր,
Բայց հիշում ենք, թե արևը ոնց ետ շրջվեց
ՈՒ քիչ մնաց արևելքում ընդմիշտ հանգչեր։
Քայլերով չենք երկրագունդը մենք չափչփում,
Ոտներիս տակ զուր ճեմելով ծ՛աղիկ ու խոտ.
Սապոգներով ենք լքենք ահա այն գլորամ -
Մեզնից այն կողմ, մեզնից այն կողմ։
Դեզերն ընկան արևելյան քամիներից,
ՈՒ Ժայռերին սեղմվեց հոտը ոչխարների։
Առանց լծակ շարժեցինք մենք երկիրն հիմքից,
Փոփոխելով ուղղությունը մեր զարկերի։
Մի խառնվեք, թե մայրամուտն իր տեղում չէ,
Հեքիաթ է լոկ օրը ահեղ դատաստանի.
Այդ երկիրն են շրջում, ոնց որ իրենք ուզենք,
Վաշտերը մեր ընթացքի մեջ անկասեւհ։
՚Մենք սողում ենք՛ բլրակներին կրծքով փարված,
Կատաղորեն հողաթմբերը գրկելով,
ՈՒ ծնկներով հրում ենք հողը դեպի ցած -
Մեզնից այն կողմ, մեզնից այն կողմ:
Թե ուզեն էլ, չեն գտնի ոչ մեկին այստեղ,
Որ վերև է տնկել ձեռքերը անձնատուր։
Մարմիններն իսկ օգնական են ոդջերին դեռ.
Ընկածները թաքստոց են մեզ ձեռնտու։
Արճիճն այս կույր մի՞թե կգտնի բոլորին,
Ո՞նց կհասնի-թիկանքի՚ց, թե՞ հենց դիմահար.
Մեկն առշևում ամբnրջ մարմնով փռվեց դoփին,
ՈԻ երկիրը անշարժտցավ մի ակնթարթ։
Ոտնաթաթերն իմ թողել եմ ես ետևում
Մեռյալներին ընթտցյփ մեջ հենց ւոյալով։
երկիրն հիմա արմունկներով եմ ես պտտում՛
Ինձնից այն կողմ, ինձնից այն կոդմ:
Ւնչ - որ մ՚եկը կանգնեց ահա հասակով մեկ
Ոհ ընդաեեց մահու գնդակն ակնթարթում
Բայց արևմո՛ւտք արևմո՛ւտք ենք unդում դեռ մենք.
Որ արեը ընգմիշտ ծագի արևելքում։
Ցհիւի մեջ ենք... Գարշահոտ է ճահիճների։
Բայց ամենն այս էլ բանի տեղ մենք չենք դնում։
Երկնում այսօր ճիշտ է ընթացքն արեգակի.
Որովհետև արևմուտք ենք մենք պանում։
Չեոք ու ոտքեր տեղո՜ւմ են, կա՜ն, թե արդեն չէ -
Միևնույն է, ցողուններից ամուր բռնած՝
Երկրագունդը ատամներով քաշում ենք մենք
Հենց մեղ վրա. հենց մեզ վրա:
|