Զառիթափի երկայնքով, հենց պռունկով անդունդի,
Մտրակի տակ շառաչուն իմ նժույգներն են թռչում...
Օդն ինչ-որ չի հերիքում. քամի ու մուժ եմ շնչում, -
Անկման հրճվանքն է աճում. կորչու~մ եմ, կորչու~մ:
Մի քիչ դանդաղ, նժույգնե’ր իմ, մի քիչ կամաց,
Մի’ ենթարկվեք կամքին դուք պիրկ խարազանի:
Այս ի~նչ ձիեր բաժին ընկան ինձ քմահաճ -
Կյանքս կիսատ ննաց, երգս չեմ վերջացնի:
Ես ձիերիս կջրեմ, քառատողս կավարտեմ -
Վերջնագծում գեթ մի պահ, մի ակնթարթ կկանգնեմ:
Կկորչեմ ես. ոնց փետուր` հողմն ինձ ափից կտանի,
Ու սահնակն ինձ քարշ կտա մի օր վաղ առավոտյան:
Նժույգնե’ր իմ, դուք անցեք թեթև, հանդարտ մի վարգի,
Քի~չ էլ ձգեք իմ ճամփան մինչ վերջնական հանգրվան:
Մի քիչ դանդաղ, նժույգնե’ր իմ, մի քիչ կամաց,
Ուղեցույց չէ ձեզ շաչյունը խարազանի:
Բայց ինձ ձիեր բաժին ընկան շատ քմահաճ, -
Կյանքս կիսատ մնաց, երգս չեմ վերջացնի:
Ես ձիերիս կջրեմ, քառատողս կավարտեմ -
Վերջնագծում գեթ մի պահ, մի ակնթարթ կկանգնեմ:
Հասանք.չկա’ ուշացում Աստծու մոտ հյուր գնալիս, -
Էլ չար ձայնով թող չերգեն հրեշտակները այնտեղ.
Թե± այդ զանգակն է հոգնել անվերջ իր հեծկլտանքից,
Թե± այդ ես եմ ձիերին ճչում` պե’տք չէ շտապել:
Մի քիչ դանդաղ, նժույգնե’ր իմ, մի քիչ կամաց,
Աղաչում եմ` պետք չէ այդպես սուրալ մեկեն:
Այս ի~նչ ձիեր բաժին ընկան ինձ քմահաճ...
Թե կյանք չունեմ արդեն, գեթ երգս վերջացնեմ:
Ես ձիերիս կջրեմ, քառատողս կավարտեմ -
Վերջնագծում գեթ մի պահ, մի ակնթարթ կկանգնեմ:
|