Արթուն՝ կանխագուշակ երազ եմ ես տեսնում։
Հաբեր եմ ընդունում՝ հույսով, թե կքնեմ:
Չեմ վարժվի բնավ ես դաոը թուք կլլել.
Ինչ-որ անձինք, ինչ-որ օրգան ու ատյաններ
Բացահայտ կռիվ են իմ դեմ հայտարարել՝
Ինչ է թե ընդունված անդորրը խախտել եմ,
Ողջ երկրով մեկ խռպոտ իմ Էս ձենը գցել,
Որ ապացուցեմ՝ ես հետին մի մարդուկ չեմ.
Ինչ է թե՝ իմ տեղը հանգիստ վեր չեմ ընկնում,
Ինչ Է՝«դրսի» ինչ - որ ռադիոկայաններում
Երբեմն իմ լոթի երգերն են հաղորդում,
Միշտ հարկ համարելով ներողություն խնդրել.
- Ինքներս մեր կամքով-իրավունք չենք վերցրել...
էլ ինչո՞ւ: Հա՛, գուցե կնոջս պատճառով.
Իբր՝ չէի՞ կարող տեղացի կին աոնել.
Իրր շատ եմ ուզում ես կապերկիր ճղել
Եվ հեչ մտադիր չեմ ասպարեզից չքվել։
Իրր շատ երգեր եմ հորինել այն մասին,
Թե ոնց էինք մարտում զարկում մենք Ֆրիցին,
Այն զինվորի մասին, որ նետվում էր դօտին,
Բայց ինքն ամբողջ հոգով խորթ էր պատերազմին։
Գոռում են, թե իրենց լուսինն եմ գողացել
Ու պահը չեմ կորցնի դեռ մի բան էլ թոցնել։
Հաջորդում են իրար այսպես նո՜ր հեքիաթներ,
ՈՒ չե՜մ կարող քնել, ո՞նց, Էլ ո՜նց չխմել։
Բայց, ո՛չ, ես չե՛մ հարբի։ Ես ձեռքս կպարզեմ
Ու մի խաչով ողջ այդ կտակր կջնշեմ։
Կհասցնեմ նաև ինքս խաչակնքել,
Ու դեռ էլի երգեր, շա՜տ երգեր կգրեմ,
Երգերիս մեջ ոմանց միայն կնզովեմ,
Չե՛մ մոռանա, սակայն, օրհնել բոլոր նրանց,
Ովքեր գրում են ինձ՝ ծնկի չգա՛ս հանկարծ։
Հեշտ չէ, բայց հուսախաբ չե՛մ անի ես նրանց։
|