Մեր դեմ նոր աշխարհը մե՛կ անգամ չի բացվել.
Իսկ Հինը՛ մաս աո մաս նվաճված է արդեն։
Բուրգերի գաղտնիքը ոտնատակ է արվել,
Գրողի ծոցն անցան հուսար ու ծովահեն։
Գիտուն անգետների ժամանակն է ահա.
Կուռ շարքերի մեջ է դասված ամեն մի բան։
Գաղափարները նոր վճարվում են հիմա.
ՈՒ էլ «էվրիկայի» հույսեր բնավ չկան։
Քամիները հարթել, սափրել են ժայռերն իմ,
Չհասցրի ես ինձ նրանց վրա ջարդել։
Կլոնդայկամ ողջ իմ ոսկին խլ խլեցին.
Անհողմ կա|սվել է ցած մաշված դրոշն իմ սև
Փտել են տիղմի տակ նավերն հեքիաթային.
Վերջին մոհիկաններն անհետ կորել փոշում։
Առագաստանավերն իմ մաքսանենգային
Մերկ կողերն են չ^որսւցԱանք ծանծաղուտներում։
Ընտիր դաշույնները անկյունում են կախված՛
Ամուր կպած իրենց շքեղ պատյաններին։
վերջին հույսն իմ՛ լաստը պապիրուսից շինված,
Ալիքն, ինչպես տաշեղ, շպրտեց ժայռերին.
Դուրս մնացին շարքից խաղակիցներն իմ հին֊ -
Չխաբվեցին նրանք իրենց երազներից։
Տեր կանգնեցին բոլոր խոշոր շահումներին՛
Հին-նոր ամեն կամուրջ այրելով հետևից։ ՚
Ս՛ոլի խաղերի է՛լ ո՞վ է հիմա տրվում։
Արկած որոնողներն ամեն կարգ ու գույնի՛
Հոտ են արածեցնում արձակ տափաստանում,
ՈԻր ձիերն են փորձում կապկել մուստանգներին։
Եվ կայացան բոլոր մենամարտերը այն,
Որոնց տրվելն ինձ մեծ պատիվ կհամարվեր։
Թնդյուն ու արձագանք որոտացին-անցան.
ՈՒ Շա՞տ էին անչափ, անհնար է հաշվել։
Հեշտ գլուխ հանեցին, առանց մեր օգնության.
Բոլոր նրանք, ովքեր արեցին գործը իմ։
Եկան՛ հերթով դեպի անգոյություն անցան
Հազար ապտակ կերած սրիկաները սին։
«Դեպի արգելագի՛ծ» - ձոաս9ոԻ գոռալ։
О, Դանտեսից ես ո՜նց վրեժ կհանեի։
ՈՒրեմն, ինձ ի՜նչ մնաց։ Քիմե՛ռը գողանալ
Մշուշներում կորած հեռու Նոտր-դամի։
ՈԻրիշ տարիներում, դարերի մեջ անհայտ ՚
Իմ կանայք կյանքն իրենց վայելել հասցրին,
Հերթով գրավեցին անկողիններն այն տաք,
ՈԻր սեր պիտի տրվեր իմ հոգուն ու մարմնին:
Հափշտակված եե և մահիճներն իմ մահվան -
Սավաննեքփ վրա. ձյունին, թե խոտերին։
Արցունքոտ աչքերով քույրերը գթության
Ինձ չէր nր լnդացրին nւ ողբացին լռին։
Անցան բարեկամներն իմ՛ հավերժի մաղով
Լեթան կամ Պրանաե նրանց բաժին ընկան։
Ոչ մեկը չգնաց իր իսկական մահով.
Բոլորն՛ անժամանակ, հանկարծ, անբնական։
Ոմանք կարճ կյանքն իրենց ավարտի հասցրին
Դեռ մեղք չճանաչած, մերկության չտեսած։
ՈՒ առանց անեծքի, լոկ գոհության ճիչով
Դսոոարկեցին բախտի բաժակն իրենց տրված։
Մյուսներն ուրիշ բաներ նաև ճաշւսկեցին,
Բայց անհրաժեշտ պահին ելան միշտ թռիչքի.
Ւրենց ճամփան անցան ու երգը երգեցին.
Իսկ ես չհասցրի, թռիչքս բաց թողի:
|