Ես հաղթ էի, թիկնեղ երկրային իմ կյանքում,
Չէի վախենում ոչ խոսքից, ոչ գնդակից.
Մերժում էի ծանոթ կաղապարներն ամեն:
Սակայն այն օրից, ինչ մեռյալ եմ համարվում.
Եվ կուզիկ եմ, և՛ կաղ. կեռել, խեղել են ինձ.
Կրանկներս ամուր պատվանդանին գամել։
Անզոր եմ թոթափել միսն իմ գրանիտե.
Անկարող եմ ամուր բետոնի մեջ խրված
Աքիլլեսյան իմ այս գարշապարը հանել,
ՈՒ ւաւկել կմախքիս ողերը երկաթե՛
Ցեմեևտաշերտի մեջ անհուսորեն բանտված։
Ողնաշարս է միայն ջղաձգվում անտես։
Պարծենամ էի ես տւրեղ իմ թիկունքով,
Հպարտ էի ու գոհ.
Ի՜նչ իմանայի, որ կկրճատեն այսպես
Ինձ մահվանից հետո։
Բայց ընդունված, ծանոթ չափերի մեջ խոթել
ՈԻ պինդ Մեխել են ինձ,
Իսկ իմ անհամաչափ, լայն ասերը կոկել.
Հղկել ամեն կողմից։
Ինձանից, երբ վերցրի մեռա մի օր հանկարծ,
Ետմահու իմ դիակն հմտորեն հանեցին
Ընտանիքիս ճարտար անդամները իսկույն։
Չգիտեմ, թե ով էր գլխի գցել նրանց.
Սակայն նրանք գիպսից հիմնովին քերեցին,
Ջնջեցին ասիական այտոսկրերն իմ ցցուն՝.
Մտքովս իսկ նման բան չէր անցել կյանքում,
Չէի ենթադրում, թե կարող եմ դառնալ
Ամենամեռյալը բոլոր մեռյալներից։
Բայց ծեփվածքի վրա դեմքս փայլատակում
ՈԻ անդրշիրիմյան տաղտկություն էր շռայլ ՚
Տարածվում անատամ, դժնի իմ ժպիտից։
Երկրային իմ կյանքում ես ամեն գազանի
Հեշտ կուլ չէի գնամ,
ք5անոթ ձավւամներով ինձ վււտահ մոտենալ
Ո՜չ nք չէր հանդգնում։
Բայց երբ ետմահու իմ դիմակը հանեցին.
Հենց մեր լողարանում
Դագաղագործն իր հին փայտե մետրը ձեռքին,
Գործի անցավ իսկույն։
Այնուհետև, երբ մի տարի անցավ արդեն,
Իմ այդ նորոգմանը, որպես պատվո պսակ,
Արձան էին բացում ամուր ու կոփածո՛ ՚ ՚
Մարդկանց ծովածավալ ու հոծ բազմության դեմ.
Մի կենսուրախ, զվարթ երգի ուղեկցությամբ՛
Առանց ինձ դեռ ապրող հենց իմ ձայնի ներքո։
Փշրվեց լռությունն իմ շուրջ միանգամից,
Բարձրախոսներից հորդ ձայներ ալիքվեցին,
Տանիքներից զարկեց շողքը լուսարձակի,
Եվ անհուսությունից խզված ձայնս մեկից
Դուրեկան ֆալցետի ասես փոխարկեցին
Նրբին ռադիոսարքերն այս նոր ժամանակի:
Համր էի ու լուռ ճերմակ ծածկոցի տակ
Ես հլա թաքնված,
Բայց և գոռում էի մարդկանց ականջի մեջ
Զայևով իմ կրտված։
Քաշեցին սավանը բայց մի՞թե սա ես եմ
Փոքրամարմին ու հեզ,
Սի՞թե միայն այսպես եմ հարկավոր հիմա՛
Մահից հետո ես ձեզ։
Չար է կոմանոորի քայլքը ու դղրդան։
Որոնեցի հանկարծ, քայլ չգցե՜մ նորից՛
Սա|արկե, ինչպես առաջ, խրոխտ դոփդոփելով։
ՈՒ ամբոխը ահով ետ ընկրկեց իսկույն,
Երբ ճիգով պոկեցի ոտքս պատվանդանից,
Եվ քարերը ինձնից թափվեցին դղիրդով։
Առաջ թեքվեցի ես՛ այլանդակ ու տձե,
Եվ սակայն ընկնելիս ելա իմ պատյանից.
Տք՚ Ցած պարզեցի ցցուն ձողերը երկաթե։
ՈՒ երթ արդեն թափով շրխկացի ներքև,
Հասցրի պատռտուն խոսափողի միջից
Արտաբերել խզված. «Կենդանի եմ ես դեռ».
|