Ծաղրածուն գող էր. այստեղ-այնտեղից
Նա գողանում էր պահեր տխրագին։
Գրիմ, կեղծամը, ողջ պիտույքներն իր
Նա թողել էր մյուս ծաղրածուներին։
Լուռ ու աննկատ, քայլերով սահուն,
Կլոունի իր հիմար թասակով,
Կրկեսում նա մեր մեջ էր հայտնվում՛
Ողողված շռայլ լուսարձակներով։
Իսկ երես առած հանդիսատեսը
Իր փողի դիմաց ծիծաղ է ոպում
ՈԻ գոռգոռամ է. «Բա,՛ սա միմո՜ս է.
Առանց ծիծաղի էլ ի՜նչ կլոան»:
Ահա մենք էլ՛ մինչ քրթմնջում էինք.
«Ասպարեզ մտար՝ դե՛ ծիծաղեցրու»:
Նա այդ ընթացքում մեր հոգիներից
Նրբորեն, ւլգույշ թախիծն էր հանում։
Կասկածի մեջ ենք մենք նորից. «Այո՛,
Մեր կրկեսն, անշուշտ, հռչակավո՞ր է։
Բայց թե շատ է այս ծաղրածուն խոժոռ,
Մռայլ է անչափ, ծիծաղելի չէ»:
Դե, իսկ նա լկտի, աշկարա նորից,
Ասես սուզվելով խորքերը ջրի,
վիշտն է գողանում ներքին գրպանից
Մեր բաճկոնապատ, փակ հոգիների:
Հաշտըվում էինք մենք հետո շշմած,
Չեռնափերը մեր փշրում ծափերից...
Ոչինչ չէր անում նա ծիծաղաշարժ.
Ս՛եր ցավն էր միայն վտարում մեզնից։
Բայց բլբլալով, տրված զավեշտի՝
Միմոսն ավելի թախծոտ էր դառնամ,
Քանզի բեռները արիշի վշտի
Համառորեն իր վրա էր առնում։
Շոշափելի են, ծանր՞ վշտերը...
Զուր չէր բեռան տակ նա լուռ կորանում։
Տանջալի էին դիմախաղերը,
Խորշոմներն էին դեմքին խտանամ։
Բայց տագնապներն ու փորձանքները մեր
Բոա առ բառ մեզնից նա դարս էր գցում,
Ազատության էր ներշնչում նա մեզ՛
Չակնկալելով ոչ մի հատուցում։
Մենք անհոգ, անցավ քրքջում էինք,
ՈԻրախ՛ այսօրվա չափանիշներով։
Ախ, ի՜նչ հաճելի, լա՛վ թալանվեցինք.
Ինչ վնաս էր մեզ, տարավ բռերով։
ժամանա՛կն է, և խոր մտքերի մեշ՞
Լուռ օրորվելով հեռանամ է նա։
Տեր է կրկեսում ծաղրածուն այս մեծ
Եվ սահմաններից դուրս անգամ նրա:
Ս՜եր ցավը խլեց հանճարն այդ բարի,
խնդում ենք արդեն ուրախ ու անկեղծ։
Գողացված բազում ակնթարթների
Միագումար է հիմա նրա մեջ։
Անթիվ ջահերում լույսերը հանգան։
Թմբուկների զարկ, լռություն հանկարծ.
Չափազանց շատ է մեր բեռներից նա
Իր ուսին առել, ու մեջքն է ջարդված։
«Հարբած էր գուցե, ցած փռվեց շշմած» -
Ստածում էին լեցուն դահլիճում։
Չափն անցավ խաղով իր ինքնամոռաց
Ծաղրածուն վերջին այս մնջախաղում։
Նա ինչ - որ հեռու անհայտում չընկավ.
Հոգնած մեկնվեց մեր կողքին կարծես...
վշտերի բեռից շնչահեղձ եղավ.
ՈՒԺերը հաշվի չառավ պարզապես:
|