ժամանակը փակել, պատել է դղյակն իր՛
Ընձյուղներից հյուսված ծածկոցով մի նրբին,
Լեզու կառնի ; սակայն, համր որձաքարը,
ՈՒ զրույց կբացի սառնաշունչ անցյալը՛
Հաղթական մարտերի, արշավների մասին։
Դարերը չեն ջնջել այդ սխրանքներն ամեն:
Պոկես ժամանակից վերին շերտը նրա.
Եվ կամ կոկորդն ամուր սեղմես համառորեն,
Ւր գաղտնիքներն ամբողջ հերթով նա քեզ կտա։
Բյուր դղյակներ կընկնեն ու կապանքներ հազար,
Քրտինք կհեղեղվի դարերի ողջ կույտից.
Լեգենդներ կծորան երգերից անհամար՛
Զինախաղերի ու մեծ երթերի մասին:
Ծանոթ նվագների դու ականջդ պահիր
ՈՒ նայիր խելացի, հասկացող աչքերով:
Որովհետև սերը՛ սեր է հավերժորեն, ,
Նույնիսկ ձեր գալիքում՝ անհայտ ու հեռավոր:
ճաքում էր պողպատը սրի զարկից ահեղ,
Աղեղնալարերը ծխում էին պրկված.
Նիզակներին մահն էր գոռոզ ու կուշտ թառել,
ճահիճն էին լցվում թշնամիք հուսահատ՛
Հաղթողների գութ ու խղճին ապավինած։
Կենդանի մնալով՞ ոչ բոլորը, սակայն,
Պահպանեցին իրենց սրտի լույսը բարի.
Քանզի պիտի իրենց անունները արդար
Փրկեին բացահայտ ստից սրիկայի:
Լավ է, երբ նժույգդ թռչում է սրընթաց,
Եվ ձեռքդ հարմարված ու վարժ է նիզակին,
Լավ է. եթե գիտես՛ նետն ուրկից կսուրա.
Վատ է սաստիկ, եթե խոցում է անկյունից։
Սրիկաների հետ ո՝նց են գործերը ձեքԼ
վհուկները ; արդյոք է ձեզ չե՛ն ահաբեկում։
Բայց ճշմարիտ Է, չէ՞, չարը կոչվում է չար
Մինչև անգամ այդտեղ լուսե ձեր գալիքում։
Հnւր հավիտյան բոլոր ժամանակների մեջ,
Արհամարհված են միշտ վախկոտ ու դավաճան։
Ոսոխն էլի՛ ոսոխ, կռիվը՛ կռիվ է,
նեղվածք է զնդանում, ազատությունն սւնգին, -
Ոհ ապավինում ենք մենք մշտապես նրան։
Չի ջնջել ժամանակն այդ ամենը իր մեջ։
Հարկավոր է միայն վերին շերտը բացել.
Ոհ մեր կոկորդներից, մխացող արյան հնտ,
Կբխեն հարատև, հավերժական հույսեր։
Այժմ, բարեկամս, հավետ ու մշտապես,
Մեղքը մեղք Է մնամ, գինը մնում Է գին,
Ոհ լավ Է միշտ, եթե պատիվդ փրկել ես,
Թե հուսալի ոգի ունես քո թիկունքին:
՚Նախնիներից ենք պարզ, մաքուր բարքեր առնnւմ,
ՈՒ անցյալից վերցնում հեքիաթ ու առասպել.
Քանզի բարին կյանքում միշտ բարի Է մնում՛
Թե հնում, գալիքում և թե օրերում մեր:
|