Դողս բռնեց էլի, ու սարսուռն ինձ պատեց,
Սիրտս դղրդում է, ոնց քարը տակառում:
Փռչոտ մի տականք է լկտի բազմել իմ մեջ`
Դժնի կերպարանքով ու թաթերով կառչուն:
Երբ ընկերներս իմ տառապանքը տեսնում
Ու քրթմնջում եմ, թե հարբելու է նորից, -
Նեղվում եմ, նրա հետ ես տեղս չեմ գտնում.
Իմ օդն ագահ կլլում, կեղեքում է նա ինձ:
Ո’չ երկրորդ մի ՙես՚, ո’չ նմանակ է նա.
Անհեթեթ են, անմիտ որակումներն ամեն:
Հարամ արյունն է իմ. միս-արյուն ենք հիմա:
Ֆանտաստները անգամ էստեղ կմոլորվեն:
Նա սպասում է, թե երբ կյանքս կմարի,
Քառատողեր է նա գրոտում իմ ձեռքով:
Ու դառնում եմ ես չար, եսամոլ ու բռի.
Կծախեմ բոլորին` մեկ առ մեկ, թե խմբով:
Չէ’, ես արդարացում չեմ որոնում բնավ.
Թո’ղ որ անցնի կյանքը, հալվի, անէանա:
Բայց չեմ կարող ներել ես ակնթարթը այն,
Եթե հանկարծ տիրի, գերազանցի ինձ նա:
Ու ես էլի վերջին իմ ուժերն եմ ժողվում.
Ոչ մի կերպ չի պրծնի խարդախ այդ սրիկան:
Թույն եմ իմ կոկորդն ու երակները մղում.
Թո’ղ լափի, թո’ղ սատկի- եկա’ հախից նրա:
|