Վերև-ներքև եմ նետվում զույգ սառցաշերտի միջև:
ճեղքել, գնալ դեպի վե՞ր, թե՞ շաղափել դեպի ցած։
Դե, իհարկե, դու՛րս պրծնել, հույսը բնավ չկորցնև՛լ
Ու՝ դեպի՛ գործ՝ հավատով, որ կգա կանչն սպասված։
Սարցապատնե՛շ իմ վերի, ճարճաւրյունով կոտրվի՛ր.
Քրտինքի մեջ կորած եմ, ոնց մի հողվոր հոգնահար...
Սե՚՛ր իմ, քեզ մոտ կդառնամ, ինչպես նավերր երգիս՝
Ամն ինչ լավ հիշելով, անգամ տողերն իմ անցյալ։
Կես դար էլ դեռ չեմ ապրել. լոկ քառասուն ու մի քիչ.
Քեզնով եմ ես կենդանի ու հովանու տակ Աստծու։
Ես երգելու բան ունեմ, թե Տերն արդեն կանչի ինձ.
Նրա առաջ ես ունե՛մ կյանքիս արդար հատուցում։
|