Մեկը պաշտում է Մուհամեդ, մեկը Ալլահ, մեկը Հիսուս, Մեկն էլ իսկի աստված չունի - դե, անաստված է և վերջ: Չքնաղ հավատ է մոգոնել Հնդկաստանը սուս ու փուս - Իբրև ոտքերս ձգելիս - մենք չենք մեռնում մինչև վերջ: Ասենք հոգիդ հառնեց երկինք - Նոր կերպարանք կստանաս: Բայց թե ունես խոզի կնիք - Դու նույն խոզը կմնաս: Թող շեղ նայեն վրադ - տոկա կշտամբանքներին թունոտ - Տհաճ է - բայց նորից ծնվես - կլինես ծաղրին սովոր: Իսկ թե տեսել ես այս կյանքում թշնամուդ մահն արյունոտ, Մյուսում` քեզ կնվիրվի սուր աչք, բազուկ զորավոր: Ապրիր կյանքով անմար, անշեջ, Մռայլդ փոխիր տոնի. Կարող է, չէ’, մի պետի մեջ Հոգիդ իր բույնը դնի:
               
Թող այս կյանքում` դռնապան, մյուսում դառնաս աշղեկ, Հետո աշղեկից վերաճես ու դառնաս մեծ նախարար, Բայց երբ բութ ես կոճղի նման - դու բաոբաբ կծնվես Եվ կապրես ճիշտ նրա կյանքով` հազար տարի, տասը դար: Ցավալի է լինել թութակ, Կամ էլ քարբ իժ դարակյաց: Լավ չէ’, որ դու ապրես շիտակ Այս կյանքը քեզ հատկացված: Դե ի’նչ - ով` ով, ինչ է եղել, մեզ համար մութ է մնում: Կինետիկներն են խևացել - քրոմոսոմ են հոշում: Գուցե այս ծեր, քոսոտ կատուն գարշանք է եղել հնում, Իսկ լույս սփռող այս ծերունին եղել է մի բարի շուն: Ես թռչկոտում եմ հաճույքից - Ինձ փորձության չեմ մղում. Հնդկական այս հավատամքից Չեմ սարսափում, չեմ դողում:
© Ռութ Մուրադյան. Թարգմանություն, 2011