Պոկվելով սիրած աջկա գրկից,
Մի գրկեք այլոց - զսպեք ձեր թուքը.
Հիշեցեք Ավստրալիան մեր դրկից,
Եվ` թե ոնց վախճանվեց մեծ Կուկը:
Բոլորակ նստոտած հազրեվարդի տակ,
(Այնտեղ կար միայն մեկ խորտիկ),
Ուտում էին Ավստրալիայում այդ տաք
Մեկմեկու վայրենի այդ մարդիկ:
Սակայն ինչու’ այդ բնիկները կերան Կուկին,
Ինչու’ - դա պարզ չէ ցայսօր ոչ մեկին:
Ես, զորօրինակ, հակված եմ այս տարբերակին.
Ուտել ուզեցին և կերան Կուկին:
Կա և թեզիս, որ նրանց մեծը խիստ անմեկին
Գոռաց, որ շատ կուզեր ուտել նավի կոկին:
Զավեշտ ստացվեց - լսենք թմբուկին.
- Ուզեցին` կոկին, իսկ կերան Կուկին:
Եվ չբռնեք, խնդրեմ, նյութված դավի բուկը.
Նրանք նավ բարձրացան համր, ինչպես ձուկը:
Գործի մեջ դրեցին գավազան բամբուկը,
Մթության մեջ` չրխկ - և չկա Կուկը:
Բայց կա, իմիջայլոց և այսպիսի վարկած,
Որ Կուկին կերան մեծ հարգանքից դրդված.
Իբրև ցեղի ոգին դրդեց ցեղի մոգին.
- Հառաջ, տղաներ, բռնեցեք Կուկին:
Ով որ առանց աղի խժռի նրա սուկին,
Նրա մեջ կմտնի հաստատ Կուկի խիզախ ոգին:
Ինչ որ մեկը ճանկեց հարպունի թոկը.
Նետեց հարպունը և մեռավ Կուկը:
Իսկ բնիկներն այսօր մորուքներն են փետրում,
Նիզակ են ջարդում, աղեղ են փրթում...
Կրակը նետեցին գավազան - բամբուկը.
Սրտանց ողբում են, որ չկա Կուկը:
|