Խաչեր չեն դնում, ախ, եղբայրական գերեզմաններին Եվ լաց չեն լինում այրիներն իրենց նրանց շիրիմին, Նրանց այցելող ինչ-որ մեկն է մեծ ծաղկեփունջ դնում Եվ Հավերժական կրակը վառում: Առաջ հողն այստեղ անհարթ էր, ասես բիզ-բիզ էր կանգնած, Այսօր գրանիտե սալահատակ է, Այստեղ չկա ոչ, ոչ մի անձնական ու անհատական ճակատագրեր, Բոլորինն այստեղ միասնական է ու միաձուլված: Իսկ Հավերժական կրակի միջից ասես տեսնում ես բոցավառվող տանկ, Ասես տեսնում ես վառվող խրճիթները ռուսական, Վառվող Սմոլենսկը, վառվող Ռայխտագը Եվ վառվող սիրտը վառվող զինվորի: Ախ, եղբայրական գերեզմանների մոտ չկան, չկան լացող այրիներ, Այնտեղ գալիս են պինդ, ամուր այրեր, Խաչեր չեն դնում արդ եղբայրական գերեզմաններին, Բայց մի±թե դրանից թեթևանում է ցավն անտանելի:
© Լաուրա Բալյան. Թարգմանություն, 2015