Կարծես թե նույնն է բոլորը կրկին, սակայն նույնը չէ,
Նույն օդը, ջուրը, կապույտը երկնի,
Նույնն է անտառը, որը դալկացավ,
Քանզի մարտից նա չվերադառձավ:
Հիմա նստել եմ ու միտք եմ անում՝
Ով էր մեզնից ճիշտ, երբ վիճում էինք այնքան անհանգիստ:
Ես լոկ հիմա եմ զգում պակասը, անդառնալի ցավ,
Երբ նա էլ մարտից չվերադաձավ:
Անտեղի լռում, ռիթմով չէր երգում
Ու միշտ խոսում էր, չէր թողնում քնել,
Եվ արթնանում էր վաղ լուսաբացին,
Իսկ երեկ մարտից չվերադարձավ:
Այսօր առավոտ արևը կարծես պոկեցին տեղից
Ես մտքերիս հետ, կանչեցի նրան`
Ընկեր, ներս արի, թողիր ծխելդ, չկար պատասխան,
Նա երեկ մարտից չվերադարձավ:
Մեր մեռածները մեր պաշտպաններն են,
Նրանք կարծես թե ժամապահներ են,
Անդրադառնում է, ինչպես ջրի մեջ, երկինքն անտառին,
Ասես կապույտ են ցանել ծառերին:
Մեզ հյուղակում էլ մեր տեղը լայն էր,
Եվ ժամանակն էր անցնում երկուսիս,
Հիմա այնքան եմ ես մենակացել,
Որ թվում է թե, այդ ես եմ մարտից չվերադարձել:
|