Եղևնուն, իր ծանր ճյուղերն են ճոճում,
Տագնապոտ երգում են ծտերը,
Ապրում ես կախարդված անտառի ծոցում,
Որն անհնար է լքելը:
Թող քամին, թխենու դեմ լարի ծուղակ,
Անձրևը՝ ծաղկատի յասամանը,
Եկ տանեմ քեզ մի լույս, հրաշակերտ դղյակ,
ՈՒր ծորում է մունջ սրնգի ձայնը:
Կամքիդ կապանք են դրել դիվական,
Շուրջբոլորդ՝ սև շրջան են նախշել,
Համոզել են, թե՝ դրախտն իսկական -
Անտառի թխպոտ թախիծն է թավշե:
Լուսնյակ ու երկինք թող գժտվեն իսպառ,
Ծեգին, տերևը թող մնա անցող.
Միայն շշնջաս. «ինձ այստեղից առ,
Տար մի ծովափնյա վայր՝ տաք, արևկող:»
Դու ինձ օրն ասա, ժամը՛ նվիրական,
Երբ ծածուկ դուրս կելնես ինձ մոտ -
Որ տանեմ քեզ, առած բազկիս առնական
Թաքցնեմ, որ չգտնի ոչ ոք:
Կառևանգեմ, թե ուզածդ է այդ,
Հո զուր չե՞մ չարչարվել օր ու զօր:
Սիրով, մենք քողտիկն էլ կդարձնենք դրախտ,
Առանց սեր՝ դղյակն է դժոխք:
|