Թե մոտիկ ընկերդ հանկարծ
Հոգուդ մեջ գցել է կասկած,
ՈՒ ներսդ կրծում է միտքը գորշ.
Ընկե՞ր է նա քեզ, թե՝ ոչ, -
Մի՛ մեկուսացիր նրանից,
Առ հետդ, տար դեպի վեհանիստ
Լեռան սեգ գագաթը սառցակալ, -
Անդ, գտիր պատասխան:
Թե տեսքը սիգապանծ լեռան,
Չապշեցնի, չգերի նրան,
ՈՒ թե, սառցին ոտք չկոխած՝
Ընկրկի, սուրա ցած, -
Ասել է, թե կողքիդ, ցավոք,
Անձ է մի օտար, վեհերոտ,
Որը փորձության չի գնում,
ՈՒմ՝ երգեր չեն ձոնում:
Թե խեղդած նա տնքոց ու հառաչ,
Մունջ գնա փորձությանն ընդհառաջ,
ՈՒ երբ քեզ փրկելու պահ ծագի՝
Նա անձը վտանգի, -
Թե՝ նետվի դեպ բարձունք, հանց ի մարտ,
ՈՒժաթափ, բայց՝ արբած ու հպարտ,
Չընկրկի, վեր ձգտի անվարան -
Վստահի՛ր դու նրան:
|