Հեռանում են նավերն ու կորչում են աչքից,
Իսկ դու համոզված ես, թե կա վերադարձ,
Որ կգան, քերծելով ալիքները՝ մեջքից,
Ու մշուշը՝ մեջքից, Եվ նորից կլքեն քեզ՝ մի կես տարի անց:
Վերադառնում են, բայց առանց նրանց,
Ում սպասում էինք առաջին հերթին,
Առանց ընկերոջ ու սիրած կանանց,
Վկաներն ենք մենք, Վկաներն ենք մենք անշուք շքերթի:
Բայց ես ուզում եմ նորից հավատալ,
Որ չի կործանվի ոչինչ հենց այնպես,
Եվ հրաժեշտը, որ պիտի ես տամ,
Վերադարձին է ճանաչում նա մեզ:
|