Կորած եմ ես հաստատ: Փակ աչքերով տեսնում եմ:
Կորած եմ ես հաստատ. դող է սիրտս ընկել,
- Ես ո՜վ եմ նրա դեմ…Եղել է Փարիզում նա,
Երեկ էլ իմացա, որ ոչ միայն այնտեղ:
Երգեր եմ ես երգել, որոնց թեման Հյուսիսն է:
Կարծել եմ, թե ահա՝ մենք «դու» կասենք իրար:
Իզուր եմ բայց երգել չեզոք գոտու մասին ես.
Դե նա թքած ունի՝ ինչ ծաղիկներ կան վառ:
Նորից ես երգեցի,- կարծում էի՝ գալիս է,
- «Երգ հարավի մասին» կամ «Ով էր նրա հետ»:
Բայց ի՜նչ պետքն եմ նրա. տեսել է նա Փարիզը,
Անգամ Մարսել Մարսոն խոսել է նրա հետ:
Թողել եմ տուն ու գործ, արածս շատ տգեղ էր,
Գրքեր ու բառարան թերթել եմ օրերով,
Բայց ի՜նչ… հիմա արդեն Վարշավայում, այնտեղ է,
Խոսում ենք մենք նորից տարբեր լեզուներով:
Կգա, և լեհերեն կասեմ ես. «Պրոշե, պանի,
Ես այս եմ, ինչ որ կամ, էլ չեմ փորձի երգել»:
Բայց ի՜նչ պետքն եմ նրա. արդեն գնաց Իրան նա:
- Դե պարզ է, որ նրան ես չեմ հասնի երբեք:
Այսօր այստեղ է նա, իսկ վաղն էլ Օսլոյում է,
- Կրակն եմ ես ընկել, ինչպե՞ս և ի՞նչ ասեմ:
Ու՛մ հետ եղել է նա կամ ու՛մ հետ կլինի դեռ,
Նրանք էլ թող փորձեն: Ես լավ է՝ դեռ սպասեմ:
|