Եթե մեկը բռնած գործիդ մեջ թշնամի կամ ընկեր չէ, այլ` հեչ. Եթե պարզ չէ դեռ քեզ, թե նա ինչ ծառի պտուղ է, Հանձն առ այդ ջահելին տանել վեր... Միայնակ մի թող դեռ անտեր. Պարանով վեր քաշիր դու նրան: Պահվածքից կերևա՛: Թե ջահելը սարում - բում-բում, Թթված տեսք է ստանում, իջնում, Սառցադաշտն է կոխում վախով, Հենց գայթում է` պայթում, - Օտար մեկն է կողքիդ անդուր. Էլ նրան դաս մի՛ տուր - թո՛ղ տուր: Նմանին չեն տանում դեպ վերելք, չեն ձոնում նրան երգ: Իսկ թե չի արձակում ճիչ, հառաչ, Մռայլ, չար, բայց գնում է առաջ. Երբ ծերպից կախվում ես, ընկնում, Տնքում է, բայց բռնում. Քեզ հետ գնում է կարծես նա մարտի, Հարբած տեսք ունի վեհ գագաթին, Դու կարող ես նրան վստահել, Հույս կապել նրա հետ:
© Խաչիկ Մանասելյան. Թարգմանություն, 1997