Թե հարաքաշդ ըստ ամենայնի
Ոչ ընկեր եղավ, ոչ էլ թշնամի,
Եվ թե պարզապես չես կարող ասել
Լավ կամ շատ վատ ես նրան ճանաչել,
Հանդգնիր, նրան լեռն ի վեր հրել,
Սակայն անընկեր այնտեղ չձգել:
Թե շղթայակապ այդպես չկորչես,
Կիմանաս ով է, որ ընկեր կոչես…
Թե լեռան տեսքից մարդը, ակներև,
Նոթերը կիտի և սուրա ներքև,
Սառցե դաշտերին դեռ ոտք չկոխած,
Սայթաքի, ճչա, փոքր-ինչ վախվորած:
Ուրեմն կողքիդ օտար է մարդը,
Հիշոցներիդ մեջ նրան անտեսիր,
Բարձունքում շատ է նմանի վարձը
Եվ նրան անգամ երգեր մի ձոնիր:
Թե ցավից չոռնա, նաև անհառաչ
Մռայլ, սրդողած գա քեզ ընդառաջ,
Թե ընկնես ժայռից անձն իր ուրանա,
Ախ ու վախի մեջ ձեռքը չդողա:
Ասես մարտի մեջ թիկունքդ պահի,
Մի բարձրադիր տեղ հարբած պատահի,
Վստահի՛ր նրան ինչ էլ որ լինի
Ինչպես ինքդ քեզ, ինչ էլ պատահի: :
|