Ամեն մեկը չէ, որ հայտնվում էր խմբում, որ նեղ էր
Ու ես մի անգամ`սահմանված կարգը մերժելու գնով ու շրջանցելու,
Օրերից մի օր բերեցի մեկին`ասելով, - Տղերք,
Նա ինձ հետ է, դե, մի գավաթ իրեն դուք չե ՞ք լցնելու:
Եվ խմում էր նա բոլորի նման, ուրախ էր կարծես,
Մենք ընդունեցինք նորեկին որպես հարազատ եղբոր...
Բայց հաջորդ օրը նա ծախեց բոլոր, բոլորիս առձեռն,
- Սխալվել եմ, ներեք, - ասացի, տեսա արարքը երբ որ:
Դատը չեմ հիշում, չհանդուրժեցի այն, չընդունեցի,
Իսկ հետո`բարակ, սառն, ինչպես շիրիմ, ու որպես դագաղ,
Ախ, թվում էր ինձ, գիշեր է շուրջս մի անթափանցիկ,
Առավել ևս երբ իրոք, իրոք այդպես էլ դա կար:
Բայց կպահպանեմ ուժերս վերջին, տղե’րք, աննկուն,
Նա մտածում է, թե չունեմ ետդարձ իմ մութ զնդանից,
Նա մեզ բոլորիս չափից ավելի շուտ թաղեց, թեկուզ,
Սակայն սխալվեց, ինձ հավատացեք, տղերք սրտակից:
Եվ օրը կգա, չգիտեմ, թե երբ, բայց գալու է այն,
Ու ես կհայցեմ, երբ հատուցումի պահն էլ ընձեռվի..
- Չէ՞, որ ես էի օրերից մի օր ուղեկցել նրան,
Ինձ տվեք ու նա չի փրկվի հաստատ արդար իմ ձեռից:
|