Այրում են մոմերն ամեն երեկո,
Ախ, քո պատկերն է ծուխն ուրվագծում,
Չեմ ուզում լսել, որ ժամանակը
Բուժում է վերքն ու տառապանքը ցուրտ:
Ես անդորր չունեմ հոգեմասերում,
Ինչ կար իմ հոգում`գալիքի մեծ փայ,
Նա տարավ իր հետ` առանց ասելու,
Գնաց կայարան, ինքնաթիռ ու ..բայ...
Այրում են մոմերն ամեն երեկո,
Ախ, քո պատկերն է ծուխն ուրվագծում,
Չեմ ուզում լսել, որ ժամանակը
Բուժում է վերքն ու տառապանքը ցուրտ:
Իսկ հոգում հիմա`անծիր տափաստան,
Ինչ եք շվարել դատարկ դռներում,
Երգի ծվեններ ու մի սարդոստայն,
Իսկ մնացյալը նա տարավ հեռու:
Երեկոն է արդ վառում մոմերը
Եվ քո պատկերն է ծուխն ուրվագծում,
Չեմ ուզում լսել, որ ժամ-օրերը
Բուժում են վերքն ու տառապանքը ցուրտ:
Ախ, հոգուս բոլոր բոլոր երազներն`
Առանց ընկերոջ ու ճանապարհի,
Այնտեղ կգտնեք կիսատ ֆրազներ,
Մնացյալն արդեն` Ֆրանսիա, Փարիզ...
Եվ թող երեկոն ինձ մոմեր վառի
Եվ ուրվագծի ծուխը պատկերդ,
Չեմ ուզում լսել ես հարյուր տարի,
Որ հետո պիտի բուժվեն վերքերը:
|