Ես ձեզ կպատմեմ, թե ինչ կլինի,
Նոր հորիզոններ կբացեմ ձեր դեմ,
Պատմաբանները քարկոծեն թեկուզ,
Որ զուգահեռներ տանել չգիտեմ:
Կվերադառնան ի շրջան իրենց
Մրրիկները ուշ, կամ, գուցե, կանուխ,
Կհալչեն մի օր սառույցներն ամեն`
Կորչելով անծիր, անհայտ օվկիանում
Երփներանգ, բոլոր երազները պիտ
Գան ու թուլացնեն դարերի նյարդը,
Եվ այդ ժամանակ չար ու բարիներ
Պիտ երջանկանաք, խաղաղվեք արդեն:
Դա լինելու է այսպես, թե այնպես,
Չեմ ասի, թե երբ, բայց գիտեմ`այդ է,
Եթե լացում են մարդիկ հյուսիսում,
Հաստատ կլացի հարավի մարդը:
Եվ ոչ Չինգիզ խանի հորդան, այդժամ,
Ոչ ձիու դոփյունն ու շաչը սրի -
Այլ միլիարդավոր գավերը խմած
Հեղեղեն պիտի հողն այս մեղսալի...
|