Զբոսնում էի մի օր քաղաքում,
Երբ բախում եղավ, հայհոյանք, կռիվ.
Ոստիկանական հին բաժանմունքում
Ես տեսա նրան. դե եկ`մի մեռիր...
Ինչու՞ էր այնտեղ, չգիտեմ, չէ, այդ,
(ր անձնագիրն էր ստանում գուցե),
Երիտասարդ էր, գեղեցիկ, ճերմակ,
Հետո վճռեցի ես հետախուզել:
Հետևում էի նրան ու խորհում.
Ի՞նչ ասեմ փերուն, ախ, խուլիգան եմ...
Խմեցի մի քիչ (այդ ո՞վ չի խմում)
Եվ որոշեցի ռեստորան տանել:
Ամբոխն էր արդեն ետևից ընկած,
(Խանդե՞լ էր տալիս, բայց իր ինչի՞ն եմ),
Երբ հանկարծ տեսա, որ մի շան ցնկնած
Բարևեց նրան..իջա դնչին ես...
Հետո ընթրեցինք, պատվերներ բազում,
Փողն հոսեց գետի պես ու ավելի...
Դե, մի երգ էլ, հեյ, մենք չենք վռազում,
Լավ, վերջին երգը, այո, Ժուրավլի...
Մինչև լուսաբաց տվի խոստումներ,
Կրկնում էի նորից ինչ-որ բան,
- Ախ, իմ առաջին հայացքի դու սեր
Չէ, ես չեմ մտել ուրիշի գրպան:
- Կորցրել եմ կյանքս, ինձ կրծքիդ սեղմիր...
Փղձկում էի` ջախջախված գինով,
Երբ հանկարծ շարժեց շուրթերը մեղմիվ.
- Ոչինչ, կտրվեմ քեզ հարմար գնով...
Ես ճերմակ ծտի դեմքին խփեցի,
Արյունս եռած (հոլովվեց մերը)-
Հասկացա` ինչ էր անում մլիցի
մոտ իմ առաջին հայացքի սերը...
|