Ահա՛, տոմսը քո, սա էլ՝ վագոնդ,
Ընտիր է արված ամեն բան, հատու՛կ,
Եվ ընտրյալ ես դու, զի պահը քոնն է՝
Տեսնել երազներ վառն, անընդհատում։
Ու ետևում է ամեն ինչ արդեն,
Չկա ոչ մի հետք, փախուստ ու հանցանք,
Մաքուր ես, ահա, քեզ մեղք չեն բարդել,
Գնացքդ նստիր ու սուրա արձակ։
- Երազդ թաքուն կյանք դարձավ անանց,
հավատդ արդեն շարժում է լեռներ,
մեկնում ես դեպի երկինք ավետյաց,
Ա՜խ, ոնց ենք սիրում քնել, չմեռնե՛լ։
Ձմեռ։ Կայարան։ Արցունքդ՝ սրբիր,
Դրանք չեն տեսնում երջանիկները,
ովքեր կույր են քիչ ու խուլ են՝
Սրբիհամեմատ, թե դեռ ապրում է Տերը։
Նա կհանդիպի Տիրոջն այն միակ,
Եվ կփոխանցի բարևդ, ի դեպ,Եվ կասի
Նրան՝ մի քիչ խորամանկ,
թե դերասան չենք հայելու, իր դեմ...
- Երազդ թաքուն կյանք դարձավ անանց,
հավատդ արդեն շարժում է լեռներ,
մեկնում ես դեպի երկինք ավետյաց,
Ա՜խ, ոնց ենք սիրում քնել, չմեռնե՛լ։
Եզակիներն են քնում դրախտում,
դեռ քնահարամ մի վեճ կսարքեն,
հետո կըերգեն, իմ պես անխախտուն,
մեկը՝ կսիրի, էն մյուսն էլ...առ քեզ...
Մեր պես կլքեն դատարկ պատերն այս
Որդիներն ամեն, թոռնիկներ ու ծոռ,
Աստված, չարասցե, լինի պատերազմե
կողի վիզը որ չմնա ծուռ։
- Երազդ թաքուն կյանք դարձավ անանց,
հավատդ արդեն շարժում է լեռներ,
մեկնում ես դեպի երկինք ավետյաց,
Ա՜խ, ոնց ենք սիրում քնել, չմեռնե՛լ։
Դու թքած ունես ամենքի վրա,
Հորիզոնական հաճելի դիրքում,
Դեռ մտմտալով սատանի ֆրազ,
Վայելքի թերթվող, հնամաշ գրքում։
Կարթնացնի քնից քեզ վերակացուն
ու ցած կնետի...ներքևն այս նեխած՝
այս բացիլակիր, արյունած, լացող,
բայց կյանքը սիրող՝ հանց որբ երեխա...
Բայց քանի դեռ կա մեկնելու հնար՝
դեպի երջանիկ Եդեմ ու Եթեր,
քեզ բարի Ճամփա, դու բարով գնաս,
Թե տեսնես Աստծուն, բարևիր թեթև...
|