Եղել է, այո, որ սիրել եմ ու անվերջ տառապել,
Եղել է այնպես, որ երազել եմ լոկ նրա մասին,
Տեսել եմ նրան երազիս խորքում ու… երազ որպես,
Որ ամազոնյան ձիուն էր բազմել վեհ, նորահարսի:
Բոլոր գրքերի իմաստնությունից ի՞նչ մնաց գլխում,
Երբ կարող էր ինձ կործանել մի օր շուրթը կանացի,
Ձեզ ի՞նչ է եղել, իմ երազների Թագուհի տխուր,
Ձեզ ի՞նչ պատահեց, ախ երջանկություն դու իմ թափանցիկ…
Իսկ հիշու՞մ ես դու, երբ որ օրերում այն երանելի
Գարնան մեջ այնպես լողում էր հոգին մեր սիրաթավիշ
Եվ գլուխն էր մեր լողում կրակում անելանելի,
Թվում էր` չկան, հեռու են արդեն ցավ, կարոտ ու վիշտ:
Եվ ի՞նչ է այժմ (թեկուզ պատրաստ եմ քեզ համար մեռնել),
Անառիթ լացում և արցունքում եմ` ծիծաղի խաբսով:
Քանզի Ձեր արյունն ապրում է հուշի խորը ձմեռներ`
Ապրելու վախից ու ՎԵՐՋԱԲԱՆԻ…Ավաղ ու ափսոս…
Ես վաղուց արդեն հասկացել եմ, ՎԵՐՋ, ախ, չերգել իզուր,
Էլ ոչ մի դեպքում երազ չտեսնել, չերազել, օ, Ոչ,
Քանզի խաբկանքի, ստի թելով են օրերը կիզում,
Եվ տեսիլներ են լոկ եղել բոլոր խոսքերը կնոջ:
Եվ իմ տոնական հանդերձանքն եմ ես զայրագին վառում,
Լարերն եմ պատռում, ազատագրված խելագարվելուց.
Չեմ ուզում լինել թափանցիկ հույսի գերին աշխարհում,
Խաբկանքի կուռքեր չեմ խոնարհվի ձեզ, ես կուշտ եմ վաղուց…
|