Ահա և ավարտվեց։ Սպասում եմ հաջորդ քայլին, ա՛յլ քաղաքում,
Փափագում ենք, սակայն, հույսեր, հույսեր, հույսեր-անհուսորեն էլի՛,
Փրկություն է ճչում շարունակվող մի հույս և ցավն է աղմկում,
Թե՞ այդ հավքն է՝ չվող դեպի հարավ տաքուկ, դեպի իր սիրելին։
Եվ ես, ահա, մի նոր նամակի եմ սպասում, նամակի եմ սպասու՜մ,
Ա՜խ, ուզում եմ նորից տեղեկանալ քեզնից, թեկուզ մի լուր ցավոտ,
Ես հայացք եմ հառել դեպի մութը անկյանք՝ անրջելով ասուպ,
Գոնե, գրիր, ասեմ, թե ինչպես է գրվում, բառն այս հիմար...Կարոտ...
|