Եթե մեկը բռնած գործիդ մեջ
թշնամի կամ ընկեր չէ, այլ` հեչ,
Եթե պարզ չէ դեռ քեզ,
թե նաի՞նչ ծառի պտուղ է,
Հանձն առ այդ ջահելին տանել վեր…
Միայնակ մի թող դեռ անտեր.
Պարանով վեր քաշիր դու նրան՝
Պահվածքից կերևա:
Թե ջահելը սարում՝ բում-բում,
Թթված տեսք է ստանում, իջնում,
Սառցադաշտն է կոխում վախով,
Հենց գայթում է` պայթում, -
Օտար մեկն է կողքիդ անդուր.
Էլ նրան դաս մի՛ տուր - թո՛ղ տուր:
Նմանին չեն տանում դեպ վերելք,
չեն ձոնում նրան երգ:
Իսկ թե չի արձակում ճիչ, հառաչ,
Մռայլ, չար, բայց գնում է առաջ.
Երբ ծերպից կախվում ես, ընկնում,
Տնքում է, բայց բռնում,
Քեզ հետ գնում է կարծես նա մարտի,
Հարբածի է նման գագաթին,
Դու կարող ես նրան վստահել,
Հույս կապել նրա հետ:
|