Այստեղ չի լսվում տրոփյուն սրտերի
այստեղ զբոսայգու ծառուղում չես.
ահա իմ սրտով ես փամփուշտ որսացի,
ընկնում եմ՝ պահած վերջին շունչս։
Ահա ծալվում են իմ ծնկերը,
ուրիշն է տեղս կանգնելու,
ահա մեկնում են որդիները,
աչք չթարթած՝ նրանք գնում են կռվելու...
Ահա ինչ-որ մեկն իր խրամատն է լքում.
«Գրողը տանի՛ այս ամենը»,
իսկ ես թողեցի խրամատն իմ թիկունքում,
որ էլ չլինեն խրամատները։
Այստեղ կանգնում են իմ քայլերը,
ու վերադարձ չի լինելու,
ահա մեկնում են որդիները,
աչք չթարթած՝ նրանք գնում են կռվելու...
Արդյոք ո՞վ կգա, ինձ կփոխարինի,
կանցնի փրկության հինգ մղոնը
հանկարծ ուզեցի՝ այն տղան թող լինի՝
հագին՝ ընկած հոր հին բաճկոնը։
Ես հեռանում եմ, բայց տեսել եմ՝
ով է ինձնից հետո գալու.
ահա մեկնում են որդիները,
աչք չթարթած՝ նրանք գնում են կռվելու...
Արկերն ընդհատում են զարկեր սրտերի
իմ սիրտն էլ կամաց ինձ հուշում է,
որ վերջս վախճան չէ, այլ ինչ-որ մեկի
վաղվա շարունակությունը։
Ահա փակվում են իմ թևերը,
հողիս հետ գրկախառնվելուց,
ահա մեկնում են որդիները,
աչք չթարթած՝ նրանք գնում են կռվելու...
|