Թե հարուստ եմ ոնց ծովի արքա, Ինձ գոռա միայն. «Դե խայծ բռնիր»՝ Ստորջրյա ու վերջրյա աշխարհ, Քեզ կտամ, միայն ինձ ըմբռնիր։ Բյուրեղյա տուն սարին՝ իրեն համար Ինքս շան պես շղթայված կապրեմ։ Աղբյուրներն իմ արծաթ անհամար, Շող ակներ իմ անթիվ ոսկեղեն։ Թե աղքատ եմ, ոնց մի շուն քաղցած Եւ տան մեջ իմ չունեմ մի բան ծամեմ, Չէ՞ որ ինձ կօգնես դու տեր աստված, Չես թողնի, որ կյանքս կործանեմ... Բյուրեղյա տուն սարին՝ իրեն համար Ինքս շան պես շղթայված կապրեմ։ Աղբյուրներն իմ արծաթ անհամար, Շող ակներ իմ անթիվ ոսկեղեն։ Թե կուզես սպանիր ինձ կախելով, Ոչ մեկին քեզ հետ չեմ բաղդատի Տես ինչպես եմ հիանում քեզնով, Տիրուհի մեծ դու իմ Բաղդադի։ Բյուրեղյա տուն սարին՝ իրեն համար Ինքս շան պես շղթայված կապրեմ։ Աղբյուրներն իմ արծաթ անհամար, Շող ակներ իմ անթիվ ոսկեղեն։
© Ռուբեն Թարումեան. Թարգմանություն, 2020