Իսկ մոմերը հալչում են
Հնաոճ հատակին,
Ուսակալն արծաթում է
Անձրեւով՝ ուսերին։
Հոգեվարքը ցնցում է,
Խմորվում է գինին...
Թող գնա ինչ, գնում է,
Մեկ է ինչ կլինի։
Եւ զգալով կործանումը
Դեպի ետ շրջվելով,
Եղնիկները փախչում են,
Համազարկ որսալով։
Մեկը փողը ուղղում է
Անմեղին մի կրծքի...
Թող գնա ինչ, գնում է,
Թող որ գա՝ ինչ լինի։
Մեկը՝ չարն ու հմուտը
Հրճվելով, անմտած
Սուր տեգերը նետում է
Մայրամուտ բորբոքված։
Նվագներն ալիքում են,
Կրկնվում են ահա...
Ողջ անցյալը, գնում է,
Թող որ գա, ինչ կգա։
|