Ջիլ չմնաց, պատռում եմ ես ինձ
Ինչ երեկ էր՝ նույնն է, ավաղ:
Շրջադրել են ինձ, շրջապատել են,
Հալածում են, քշում են ուրախ:
Ծառերի ետեւից կրակում են.
Որսորդներն են այնտեղ թաքնվում
Ձյան վրա գլորվում են գայլերը,
Կենդանի թիրախներ են դառնում:
Գայլաորս է ընթանում, գայլերի որս է՝
Գորշ գիշատիչ գազանների, քոթոթների
Գոռում-գոչյուն է եւ շները կաղկանձում են,
Ձյուն արյունոտ եւ ալ պուտեր դրոշակների:
Հավասար չեն խաղի պայմանները
Բայց չի դողա ձեռքը մարդկանց
Դրոշներով են նեղել մեր արձակը
Մեզ խփում են հաստատ համոզված:
Ընդունակ չենք փոխել ավանդույթը.
Երեւի դեռ մանուկ օրերից
Մայր գայլից ենք ծծել՝ «Արգելված է
Ելնել կարմրապուտ օղակից»:
Գայլաորս է ընթանում, գայլերի որս է՝
Գորշ գիշատիչ գազանների, քոթոթների
Գոռում-գոչյուն է եւ շները կաղկանձում են,
Ձյուն արյունոտ եւ ալ պուտեր դրոշակների:
Ծնոտներն ու ոտքերը մեր պինդ են,
Էլ ինչո՞ւ ենք մենք միշտ հալածվել
Եւ սուրում ենք դեպի համազարկը՝
Չենք փորձում մենք արգելքը անցնել:
Այլ կերպ չի կարող գայլը վարվել:
Ահա ժամանակն իմ սպառվեց
Ահա նա, ում բաժին ես ընկել
Ծուռ ժպտաց ու հրացանը հանեց:
Գայլաորս է ընթանում, գայլերի որս է՝
Գորշ գիշատիչ գազանների, քոթոթների
Գոռում-գոչյուն է եւ շները կաղկանձում են,
Ձյուն արյունոտ եւ ալ պուտեր դրոշակների:
Հնազանդությունից ես ելա
Զորագույնը ծարավն է կյանքի:
Դուրս օղակից՝ եւ լսում եմ ուրախ
Ետեւում ես ձայներ զարմանքի:
Ջիլ չմնաց, պատռում եմ ես ինձ
Բայց անցել են արդեն հին օրերն.
Շրջադրել էին, շրջապատել էին ինձ,
Բայց անորս մնացին որսորդներն:
Գայլաորս է ընթանում, գայլերի որս է
Գորշ գիշատիչ գազանների, քոթոթների
Գոռում-գոչյուն է եւ շները կաղկանձում են,
Ձյուն արյունոտ եւ ալ պուտեր դրոշակների:
|