Ահա դելֆի՛նը՝ Փորը պատռած է թակով... Խոցված է մարմինը՝ Անակնկալ զարկով։ Թնդանոթները Արդ, առանց արկ մնացին։ Արա՛գ շարժումները՝ Շրջադարձի՜ն... Կա՛յմը... Կոտրել է կա՛յմը... Ձա՜յնը... Ձա՜յնը... Ձա՜յնը... Իսկ պարեկում էլ Մի՛շտ չես ոսոխ տեսնի։ Պետք չէ հուզումդ Նույնիսկ, թե ոտք ցավի։ Դռան ծխնիները Ոմանց՝ ճռռում են, ոմանց՝ երգում. Դուք այդ ովքե՞ր եք. Ձեզ չե՜ն սպասում։ Կա՛յմը... Կոտրել է կա՛յմը... Ձա՜յնը... Ձա՜յնը... Ձա՜յնը... Ձիգ տարիներ ձեզ՝ Ով քնի մեջ է երգում։ Բոլոր երկրները Կարող են սուզվել ծովում, Մայրցամաքները Կարող են այրվել հրում, Բայց այդ ամենը Չե՜մ ուզում։ Կա՛յմը... Կոտրել է կա՛յմը... Ձա՜յնը... Ձա՜յնը... Ձա՜յնը...
© Ռուբեն Թարումեան. Թարգմանություն, 2023