Ես չեմ սիրում օրհասական վախճանը,
Կյանքից երբեք բնավ ես չեմ հոգնում.
Ես չեմ սիրում տարվա ամեն վայրկյանը,
Երբ որ ուրախ երգեր ես չեմ երգում։
Ես չեմ սիրում լկտի հայհոյանքները,
Խորշում եմ ես շինծու հիացմունքից,
Կամ, երբ կարդում է մեկն իմ նամակները,
Աչք դնելով դրանց իմ թիկունքից։
Ես չեմ սիրում, երբ որ մի բան կիսատ է,
Կամ մեկ էլ երբ զրույցն է ընդհատված։
Ես չեմ սիրում, մեջքից հասած հարվածը,
Ու նաեւ կրակոց՝ դեմքին ստացված։
Ատում եմ ես երկմիտ ասեկոսանքը,
Կրծող կասկածն, ասեղը հարգանքի,
Կամ երբ, որ միշտ շոյում են երբ զզվանք է,
Կամ երկաթով քերում են ապակի։
Ես չեմ սիրում կուշտ-գոհ վստահությունը.
Թող լավ է՝ արգելակը չպահի։
Ցավում եմ, որ Պատիվը մոռացվում է,
Եւ որ պատվում են զրպարտողների։
Ես չեմ սիրում ե՛ւ զոռը, ե՛ւ անզորը.
Երբ իմ առջեւ թեւեր են կոտրված,
Դա չի խոցում հոգիս այնքան էլ խորը,
Միայն խղճում եմ Քրիստոսին խաչված։
Ես չեմ սիրում հենց ինձ, երբ որ վախում եմ
Ցավում եմ, երբ անմեղն է պատժվում,
Ես չեմ սիրում, երբ հոգուս մեջ խցկվում են
Եւ առավել, երբ մեջն են իր թքում։
Ես չեմ սիրում անբան ասպարեզները.
Միլիոնն այնտեղ մսխում են դրամ առ դրամ,
Եւ ինչ էլ մեզ բերեն փոփոխումները
Դա չեմ սիրի, երբեք, ոչ մի անգամ։
|