Շիրիմներին եղբայրական խաչեր չկան, խաչեր չկան,
Եվ այրիները չեն հանում լաց ու կական,
Շիրիմներին եղբայրական ծաղիկներով մարդիկ կգան,
Ու կրակները կվառեն հավերժական:
Ծառս է եկել հողը ցավից քանի անգամ, քանի անգամ,
Բայց գրանիտը չի խոսում, նա չի խոսում,
Թե հազարները մեկի պես ինչպես ընկան, ինչպես ընկան,
Թե հազարները մեկի պես ի՞նչ էին ուզում:
Չի խնայում ոչ ինձ ոչ քեզ կարմիր լեզուն, կարմիր լեզուն,
Որ մեր տնից մինչ Ռայխստագ մոխիր ցանեց,
Վառվող տանկեր տեսա այնտեղ ու խրճիթներ, հրդեհի սյուն,
Բայց քո սիրտը՝ նույնիսկ կրակը չսպանեց:
Շիրիմներին եղբայրական սևով չգա՛ն, լացով չգա՛ն,
Այստեղ հոգով ուժեղների տեղն է էլի,
Եղբայրական շիրիմներին խաչեր չկան, խաչեր չկան,
Բայց մեզ համար մի՞թե դա հեշտ է ավելի:
|