Ընտիր օր է. թեկուզ տաք է, բայց չի հալվում,
Պաշարառատ բնությունից է թերես,
Դե... և, ինչպես կյանքում հաճախ է պատահում,
Լիրիկական ճանապարհն եմ նախընտրում ես։
Սիրտն իմ խփում, տրոփում է հարբածի պես,
Խմե՞լ եմ, թե՞ կոկորդից են լցրել իմ մեջ,
Վեց բաժակ սև սուրճ եմ խմել չտեսի պես՝
Թուրքական սուրճ, և խփում է սիրտս անվերջ։
Այդքան խմել խորհուրդ չեն տա և ոչ մեկին,
Բայց որ մնա, խորհուրդ չեն տա անգամ սիրել։
Ս՛ի ծանոթ կա՝ քեզ հմտորեն կհամոզի,
Որ ապրելով կարելի է նաե չապրել։
Ո՛չ, ապրելը կարելի՛ է, պե՛տք է և՝ շա՜տ,
Պետք է խմելու տառապել, խանդել, սիրել...
Ոչ թե քարշ զալ թշվառ կյանքում այս հոգսաշատ,
Այլ այս կյանքով ազատ շնչել, երգել, խմել։
Չես հասցնի աչքդ թարթել, մեկ էլ տեսար՝
Դռան մոտ է չոքել արդեն մահը անտես,
Դու կտխրես, դու կթախծես, դու կափսոսաս,
Բայց և կզգաս՝ մահամերձ ու մահվան հետ ես։
Այնպես ապրիր, որ վերջանա երբ ամեն ինչ,
Հնար լինի անցյալն այսպես ձևակերպել.
«Մեկ է, կյանքում չեմ խնայել ես ինձ ոչինչ.
Էս խմել եմ, սիրել, խանդել ու տառապել»:
Միևնույն է, բնությունն է հարուստ ու ճոխ։
Չքնաղ օր է։ երգերը՝ հեչ, թող որ կորչեն։
...Գրելն ախր հենց իմ ուզած ձևով հաճախ
Չի ստացվել։ Քանի որ ես... բանաստեղծ չեմ։
|