Ոչ բաժանել ենք, ո՛չ փայփայել քեզ,
Իսկ ինչ սիրել ենք, վաղուց է անցել,
Ես լույս պատկերդ, Վալյա՛, հոգուս մեջ,
Իսկ Լյոշան նույնը կրծքին է դաջել։
Բաժանման օրը կայարանում քեզ
Խոստացա հիշել մինչև գերեզման.
- Վալւային կյանքում չեմ մոռանա ես...
- Իսկ ես՝ առավել, - ասաց ինձ Լյոշան։
Ինքդ որոշիր՝ ում համար է վատ,
Ում համար ծանր՝ այդ նրա՞, թե՞ ինձ.
Նրա մոտ տեսքդ դրսից է դաջված,
Իսկ իմ հոգու մեջ դաջված է նհրսից։
Ու երբ մահվան չափ դժվար է դառնում,
Թող խոսքերս քեզ չվիրավորեն,
Նա իմ խնդրանքով շապիկն է հանում,
Որ ես ժամերով պատկերիդ նայեմ։
Սակայն քիչ առաջ իմ լավ ընկերը
Դժբախտությանս արվեստով հաղթեց՝
Ընդօրինակեց նա քո պատկերը
Լյոշայի կրծքից ու կրծքիս դաջեց։
Ընկերոջն անշուշտ հեշտ չի զրպարտել,
Բայց դու ավելի հարազատ ես ինձ,
Քանի որ իմը, որ նոր է դաջվել,
Գեղեցիկ է ու լավն է նրանից։
|