Ես հոգին էի վատ շրջապատի, Եվ կարիք չկա, որ պահեմ թաքուն, Ագգանուն-անուն-հայրանունը իմ Շատ հիանալի գիտեին ՊԱԿ1 - ում։ Ամբողջ վաղոցն էր սիրահարվել ինձ Եվ կայարանը ողջ Սավելովյան, Ես գիտեի, որ տնտղում են ինձ, Բայց ո՞վ էր բանի տեղ դնում դրան։ ՍՆր մարդն էի դառ ջարդող գողերի, ՍՆր մարդը նաե ջեբկիրնհրի մեջ, Եվ քաղաքացի պետ Տոկարևի Քունը չէր տանում իմ մեղքով անվերջ։ Իմ կյանքում ոչ մի անգամ ո՛չ ւոքնել, Ո՛չ էլ տխրել եմ առանց մեծ գործի, Բայց ինչ-որ մեկը մի անգամ այնտեղ րոգկցավ, մաւոնեց, Քչվւչաց, ծախեց, ու ես վառվեցի։ Բծախնդիր չէր պետն իրեն պահում, Սակայն կանչում էր հարցաքննության, Իսկ ես միշտ էի սիրալիր խոսում Եվ համեստորեն տալիս պատասխան: «Մեռածի մեղք չեմ առել իմ հոգուն Եվ նույնիսկ բախտս երբեք չեմ փորձել, Եվ, պե՛տ, հանգիստ եմ քնել անկողնում եվ ձեր ՄՔՀ - ս՜2 դագաղում տեսել»: Եվ գործը արդեն չհետաձգվեց, Դատավճիռս շուտով հայտնեցին, Ինչքան հասնում էր, ինձ լրիվ տրվեց, Իսկ դատախազը՛ հինգ էլ ավելի։ Թեև իմ ուրախ վարքի պատճառով Իմ փաստաբանը ուզում էր խղճով, Բայց դատախազը՝ ամբողջ խստությամբ, Եվ ճիշտ չէր, անշուշտ, նա իմ կարծիքով։ Այդ օրից է իմ գործը մոռացվել, Ու ես ձանձրացող մութ անձ եմ հիմի, էլ շրջապատի ի՜նչ հոգի լինել, Երբ ամենեին նա հոգի չունի։
1 պետական անվտանգության կոմիտե։
2 Մոսկփսյի քրեական հետախոպոտյուն։ ՝
 
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007