Մնծացելեմ լենինգրադյան շրջափակման պայմաններում, Բայց ես այնժամ ո՛չ խմել եմ, ոչ ման եկել, Տեսել եմ, թե Բադաևյան պահեստները ոնց են վառվում, Եվ մի պատառ հացի համար հերթ եմ կանգնել։ Իսկ, համարձակ քաղաքացիք, ինչո՞վ էիք դուք զբաղվում այն ժամանակ, Երբ քաղաքում մահը չուներ թիվ ու համրանք։ Լափում էիք ձկնկիթով հացը, իսկ ես զզվանք թութանն էի հաշվում ծխուկների՝ Գ-տած կեղտոտ կայարանի հարթակի տակ։ Դաժան ցրտից չէին թռչում հավքերն անգամ, Նույնիսկ գողին գողանալու ոչինչ չկար, Հրեշտակներն հենց այդ ձմեռ ծնողներիս երկինք տարան. Իսկ ես վախից դողում էի՝ չընկնեմ հանկարծ։ Ձորս բոլորը՝ հյուծախտավոր ու սովյալներ, Բոլորն, անգամ դատախազը, քաղցում էին, Դուք թիկունքի ճամփին էիք կարդում լուրեր Կամ էլ լսում հաղորդումներն ռադիոյի։ Շրջափակումը երկարեց, նույնիսկ ավել, Բայց ջախջախեց մեր ժողովուրդն իր թշնամուն, Կարելի է անհոգ՝ ինչպես Աբրահամի ծոցում ապրել, Բայց արի տես՝ բրիգադմիլն1 է խանգարում: Ես քնքշորեն ասում եմ ձեզ, թևկապւսվո՚ր քադաքացիք, Ձեր թաթերով իմ հոգու մեջ մի՛ խցկվեք, Ձեր անձնական, անազգասեր կյանքի մասին Շատ լավ գիտեն օրգաններն ու ՀԱՍ՚ԿԽ - ն։
1 Բրիգադմիլ ֊ բրիգադիր՝ միփցիայի։
 
© Հովհաննես Սարոյանի. Թարգմանություն, 2007