Սէն մի կիթառ ունեմ ես, պատե՛ր, դուք հե՛տ քաշվեցեք,
Ազատություն այս դարում իմ չար բախտը ինձ չի տա,
Ահա՛, կտրե՛ք կոկորդս, ջիլ-զարկերակ կտրեցեք,
Ս՚իայն թե մի՛ կտրատեք իմ լարերը արծաթյա։
Ես գետնի տակ կմտնեմ, անմիջապես կչքվեմ,
Գոնե մեկը ւցաշտպաներ պատանությունս ոսկյա,
Խցկվել են հոգուս մեջ, այն մասերի բաժանել.
Գոնե միայն չկտրեն իմ լարերը արծաթյա։
Ազատությունս սակայն կիթառիս հետ խլեցին,
Քաշկռտվեցի, գոռացի. «Տականք եք ու սրիկա,
Ինձ տրորե՛ք ցեխի մեջ, ինձ ջրի մեջ խեղդեցե՛ք,
Միայն թե մի՛ կտրատեք իմ լարերը արծաթյա»:
Էս ի՞նչ բան է, հը՞, տդհ՚ոք, չե՞մ տեսնելու միթե ես
Ո՛չ լուսավոր ցերեկներ, ո՛չ գիշերներ մթնկա,
Կործանեցին իմ հոգին, ազատությունս՝ նույնպես,
Իսկ հիմա էլ կտրեցին իմ լարերը արծաթյա։
|